Հայաստանում հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն
Երկու որոշում են կայացվել, որը կապված է ժամկետների պահպանման հետ:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ որոշում են կայացրել ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ: Այս մասին Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ և 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել:
«Մենք երեք օր ունենք ընտրությունների անցկացմանՙ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 ու դեկտեմբերի 5, որի արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնքՙ ներառյալ Երևանը, Գյումրին ու հինգ համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված ու միավորման գործընթացի մեջ չեն ընդգրկվել», - ասաց Սանոսյանը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով 441 համայնքները կմիավովեն 38 համայնքային փնջերում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ ու Մեծաձոր համայնքներում կկայացվեն մեծամասնական ընտրակարգով ընտրություն:
Իսկ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան Գյումրիում, Գորիսում, Տաթևում, Մեղրիում, Տեղում, Դիլիջանում, մեծամասնականովՙ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում, իսկ նոյեմբերի 14-ին համամասնականով ընտրություններ կլինեն Իջևանում, Ստեփանավանում, Կապանում, մեծամասնականովՙ Արզնի ու Լերմոնտովո համայնքներում: