«Յուվենտուսը» ցանկանում է գնել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին
Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է իր թիմ հրավիրել իտալական «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Սավիչի պայմանագիրը հռոմեական թիմի հետ ավարտվում է 2022 թվականին, և թուրինյան թիմը ցանկանում է արդեն իսկ ձմռանը բանակցություններ սկսել նրա հետ։
Հավելենք, որ Սավիչի ծառայություններով «Յուվենտուս»-ը հետաքրքրված է արդեն իսկ մի քանի մրցաշրջան։