Էդինսոն Կավանիի համար կպայքարեն «Ռեալը» և «Բարսելոնան»
«Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի համար կպայքարեն «Ռեալը» և «Բարսելոնան»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Կավանիի համար կպայքարի նաև կատալոնական թիմը, որտեղ ցանկանում են թիմի հարձակման գիծը ուժեղացնել փորձառու ֆուտբոլիստով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կավանին ամենայն հավանականությամբ ձմռանը փոխի ակումբը, քանի որ Ռոնալդուի ժամանումով նա թիմում ստանում է քիչ խաղաժամանակ։ Կավանիի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։