Ադրբեջանը ծրագրում է Եվրոպայում մեծացնել իր գազի մատակարարումը
Բաքուն ծրագրում է ընդլայնել Եվրոպայում իր գազի մատակարարումների աշխարհագրությունը և պատրաստ է աշխատել Բրյուսելի հետ այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Չորեքշաբթի օրը Ալիևը Բաքվում ընդունեց Ադրբեջանում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Պետր Միխալկոյին:
Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ Ադրբեջանում բնական գազի ապացուցված պաշարները կազմում են 2,6 տրիլիոն խորանարդ մետր, ինչը բավարար կլինի սեփական սպառման և արտահանման համար առնվազն 100 տարի: