Տիմո Վերների համար կպայքարեն եվրոպական 4 գրանդ ակումբներ
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Տիմո Վերների համար իսկական որս են սկսել եվրոպական գրանդ ակումբները։ Ինչպես նշում է Goal.com-ը՝ Վերների համար կպայքարեն Մադրիդի «Ատլետիկո»-ն, «Յուվենտուս»-ը, «Բավարիա»-ն և «Դորտմունդի Բորուսիա»-ն։
Լոնդոնյան ակումբում Վերների վատ մրցելույթները ամենայն հավանականությամբ դրդեն ակումբին, որպեսզի արդեն իսկ առաջիկա ձմռանը գերմանացուն հանեն տրանսֆերի։
Հավելենք, որ ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է փոխել իր ակումբային գրանցումը։