Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում. կան տուժածներ
Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Աոմորի և Իվատե նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել:
80-ամյա կինը գլխի վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ հեռուստացույցը ընկել է նրա վրա, ևս 70-ամյա կին վնասվածք է ստացել վայր ընկնելու հետևանքով, ևս մեկը վնասել է ուսը ,հայտնում է TACC-ը: Օդերևութաբանները զգուշացնում են, որ հետցնցումներն այս տարածքում կտեւեն առնվազն մեկ շաբաթ, դրանք հատկապես ուժեղ կլինեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում:
Կառավարությունը վարչապետի աշխատակազմին կից ստեղծել է արտակարգ իրավիճակների շտաբ: