Զվարթնոց տաճարի հարևանությամբ ինչպես է «Կռազ»-ը մետաղե ջարդոնի վերածում «ՎԱԶ 21014»-ը (տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Արմավիրի մարզում՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ «Կռազ»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 60-ամյա Ռազմիկ Ղուկասյանը, ով բախվել էր ճամփեզրին կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 60-ամյա Բաբկեն Սերոբյանին պատկանող «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով՝ բախվել էր Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վիգեն Արտաշյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել էր Երևանի բնակիչ՝ 48-ամյա Օլգա Տելեգինային պատկանող «Ջեյ Սի Բի»-ին (մինի տրակտոր)