Անհարգալից վերաբերմունքը շարունակվում է․ Լեոնարդոն խոսել է Կիլիան Մբապպեի «Ռեալ» տեղափոխութան մասին լուրերին
«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն արձագանքել է Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին նոր խոսակցություններին: Ավելի վաղ մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս էր հայտնել, որ մինչեւ հունվարի 1-ը ֆրանսիացու տրանսֆերի հարցը կլուծվի:
«Ժամանակն է կանգ առնել: Սա ակումբի և Կիլիանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի շարունակությունն է: Նման անհարգալից վերաբերմունքը չի կարող հանդուրժվել: Մբապեն փարիզյան թիմի ֆուտբոլիստ է: Ակումբը հասկանում է, որ այս հարաբերությունները շարունակվում են», - ասել է Լեոնարդոն:
Այս շաբաթ տված հարցազրույցում Մբապեն խոստովանել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», սակայն նշել է, որ չգիտի, թե ինչպես կզարգանա իր ապագան։