Թուրքիայում վերսկսվել են անտառային հրդեհները
Թուրքիայի Մուղլա նահանգում երեկ երեկոյան անտառային հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Hürriyet թերթը:
Թերթի տվյալներով՝ հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության 5 մեքենա, 17 ջրատար տանկ, 10 այլ մեքենա, 3 ինքնաթիռ և 16 ուղղաթիռ: Առավոտյան հրդեհը, որի պատճառներն անհայտ են, վերահսկողության տակ է առնվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում լայնածավալ անտառային հրդեհներ տեղի են ունեցել այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Հրդեհները կենտրոնացվել են 30 նահանգներում: 10 մարդ հրդեհների զոհ է դարձել: