Պատերազմին մնում էր մեկ շաբաթից էլ քիչ, Աբգարս ասում է՝ հայրիկ սրանք պաշտպանությունը ճաշարանի հետ են շփոթել. Գեղամ Նազարյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու լուսանկարն ու կից գրել.
«Պատերազմին մնում էր մեկ շաբաթից էլ քիչ։ Աբգարս ասում է՝ հայրիկ սրանք պաշտպանությունը ճաշարանի հետ են շփոթել։ Դա պիտի գա ճաշարանի բացմանը մի քանի օր է պարապելու փոխարեն ճաշարանի շուրջ նույն մաքրությունն ենք անում։
Հիշեցի Աբգարիս մտահոգությունը, երբ այսօր հայտնաբերեցի, որ վերցրել ու օդային տարածքը բացել են ներադրբեջանական թռիչքների համար։ Իրանը փակում է օդային տարածքը Ադրբեջանի համար, իսկ մենք՝ բացում։
Աբգար ջան...
Պատերազմ. Օր 10»: