Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են. Ռուբեն Մելիքյան
Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատրաստ եմ մասնակցել ցանկացած քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին, որը նպատակ կհետապնդի ՍՏԻՊԵԼՈՒ կապիտուլյանտին չեղարկել օդային «թյուրքական միջանցք» տրամադրելու որոշումը։
ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին եմ պատրաստ մասնակցել՝ այս կարճ ու հստակ օրակարգով։
Եթե պետք է, պատրաստ եմ ոստիկանական ծեծ ուտել այդ հավաքի ընթացքում։
Չի՛ կարելի ոչինչ չանել։
Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են»։