ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Հոկտեմբերի 2-ին 4 զինծառայող այրվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ ՊՆ-ն շարունակում է լռել

Տարբեր աստիճանի այրվածքներով Սոթքից Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ են տեղափոխվել 4 զինվոր։ Այս մասին շրջանառվող լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց կենտրոնի ընդունարանի հերթապահ բուժաշխատողը։

Նա ինքն է հոկտեմբերի 2-ին՝ ժամը 1:45 ընդունել զինվորներին։ Բուժաշխատողը նշեց, որ տղաներին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և տվեց այդ բաժանմունքի համարը, որպեսզի կարողանանաք տեղեկություն ստանալ նրանց վիճակի մասին։ Սակայն այստեղ, բուժաշխատողներից մեկը, ագրեսիվ տոնով նկատեց, որ տղաներն իրենց մոտ չեն։

«Եթե տղաներին արդեն տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք ու մեր մոտ չեն, ես որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե ոնց են»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ձեր համարն են տվել, բուժաշխատողն արձագանքեց․ «Դե հա, ես ընդունարանի աշխատողի վրա եմ զայրացած, որ մեր համարն են տվել, իրենցից հարցրեք վիրաբուժական բաժանմունք»։

Ընդունարանի աշխատակցուհին բաժանմունքի համար չտվեց՝ նշելով, որ բաժանմունքում հեռախոսահամար չկա և ընդգծեց, որ ինքն արդեն 3 օր է՝ հերթափոխում չի եղել և չի իմացել, որ տղաներին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխել են։

Ովքեր են զինվորները, և ինչ է իրականում տեղի ունեցել՝ փորձեցինք պարզել Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանից։

Նա ևս հաստատեց, որ նման դեպք տեղի է ունեցել, սակայն մանրամասներին չի տիրապետում։

Դիտարկմանը, թե ըստ շրջանառվող լուրերի՝ հրդեհվել է տնակ, որտեղ եղել են զինվորները, համայնքապետը նկատեց․ «Ես տեղյակ եմ, որ նման դեպք տեղի է ունեցել, բայց անկեղծ՝ մանրամասներին չեմ տիրապետում։ Հնարավոր է՝ այդ վարկածը ճիշտ չլինի։ Տղաների մասին մանրամասներ չեմ իմացել, քանի որ ասացին, որ տղաների վիճակն արդեն նորմալ է»,- ասաց համայնքապետը։

Նա նաև տեղյակ չէր՝ ժամկետայի՞ն զինծառայողներ են, թե՞ պայմանագրային։

Ավետյանից հետաքրքրվեցինք նաև Սոթքում տիրող սահմանային իրավիճակի մասին։ Նա նշեց, որ այս պահին հանգիստ է սահմանին։

«Կարող է մեկ-երկու կրակոց լինի օդում, բայց հանգիստ է։ Սահմանային միջադեպեր չունենք»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, ապա զինվորների հետ տեղի ունեցած միջադեպն այնտեղից ոչ մի կերպ չմեկնաբանեցին։

Փաստն այն է, որ այս պահին զինվորները գտնվում են Այրվածքաբանական կենտրոնում, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Արմինե Մկրտումյան