Ուկրաինան Ղրիմի հետ սահմանին իրականացրել է ռազմական վարժանք
«Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգերի ուկրաինական անձնակազմերը վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
«Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համակարգերի անձնակազմերը, որոնք ենթակա են Ուկրաինայի զինված ուժերի միացյալ զորքերի հրամանատարությանը իրականացրել են ռազմական վարժանքներ»,- ասված է հայտարարության մեջ: Վարժանքների ժամանակ իրականացվել է հարձակվողական վարժանք:
Հավելենք, որ Ուկրաինան այս տարի գրեթե ամեն ամիս իրականացնում է ռազմական վարժանքներ: