Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ անձնակազմի շրջանում տուժածներ չկան: