Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում». Aravot
«Առավոտի» տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը, որում նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է կատարել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: