Արթուր Ղազինյանին արդեն վեցերորդ անգամ չընտրեցին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։
«Հայաստան» խմբակցությունը վեցերորդ անգամ առաջարդել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Ընդդիմությունն այս անգամ չմասնակցեց քվեարկությանը և հեռացավ նիստից։
«Ունեք քաղաքական որոշում և քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից իմ թեկնածությանը դեմ քվեարկելու։ Հետևաբար, ինքնանպատակ հարցուպատասխանի, ինքնանպատակ արձագանքների, ելույթների մասով օրակարգում իմ մասնակցությունը նպատակահարմար չէ»,- հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանը, ով, հիշեցնենք, արդեն հինգ անգամ չի ընտրվել այդ պաշտոնում։
Հարցը դրվեց քվեարկության և Ղազինյանը վերցերորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։