Սաակաշվիլիին արգելել են բանտից զանգահարել
Վրաստանի դատախազությունը արգելել է բանտարկված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին բանտից զանգահարել։ Այս մասին հայտարարել է փաստաբան Բեկա Բասիլայը։
«Դատախազությունը անհեթեթ որոշում ընդունեց. Սաակաշվիլիին արգելվեց բանտից զանգեր կատարել», - ասել է փաստաբանը TV Pirveli հեռուստաալիքի եթերում:
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1 -ին: Ընդգծենք, որ վրացական մամուլի տեղեկություններով Սաակաշվիլին Վրաստան է մուտք գործել բեռնատար նավով։