Ի՞նչ կաներ Ռուբեն Ռուբինյանը, եթե նա լիներ ադրբեջանական գործակալ (տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նիստում պատասխանեց «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթին, որում վերջին թվարկեց այն պատճառները, որոնց հետևանքով, ըստ նրա տեղի էր ունեցել պատերազմը և պարտությունը:
«Պարոն Թևանյան, ո՞նց էր ասում ձեր առաջնորդը՝ էն որ, եթե ես թուրքական գործակալ լինեի, այսպես կանեի: Եթե ես ադրբեջանական գործակալ լինեի՝ Ազգային ժողովից կունենայի այն ելույթը, որը հենց նոր ունեցաք, որովհետև Դուք մեկին մեկ կրկնեցիք այն բոլոր թեզերը, որոնք Ադրբեջանի ղեկավարությունը հնչեցնում է պատերազմի վերաբերյալ»,- ասաց Ռուբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում