Ուսուցչի օրվա առթիվ Արցախի բոլոր դպրոցների ուսուցիչները կստանան 25 000-ական դրամ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կարգադրությամբ Ուսուցչի օրվա առթիվ Արցախի բոլոր դպրոցների ուսուցիչները կստանան 25 000-ական դրամի չափով դրամական պարգև: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։