Ֆրանսիայում մոտ 216 հազար անչափահաս սեռական բռնության զոհ է դարձել հոգևորականների կողմից
Առնվազն 216,000 անչափահաս Ֆրանսիայում դարձել է հոգևորականների և կրոնական առաջնորդների կողմից սեռական բռնության զոհ 1950-1920 թվականների ընթացքում։ Այս մասին ասել է եկեղեցում սեռական բռնության անկախ հանձնաժողովի ղեկավար Ժան-Մարկ Սովեն:
«Բնակչության շրջանում անցկացված հետաքննությունը պարզել է, որ Ֆրանսիայի 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում 216 հազար մարդ սեռական բռնության է ենթարկվել հոգևորականների կամ կրոնական առաջնորդների կողմից», - ասել է Սովեն երեքշաբթի մամուլի ասուլիսում:
Սովեն նշել է, որ խոսքը միայն այն մարդկանց մասին է, ովքեր այսօր ողջ են: