Թալիբները հայտարարել են Քաբուլում ԻՊ -ի կենտրոնի ոչնչացման մասին
Թալիբները լուծարել են Քաբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենակետը: Այս մասին հայտարարել է Թալիբանի կառավարության տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը:
«Անցած գիշեր Քաբուլի 17 -րդ շրջանում Իսլամական էմիրության մոջահեդների հատուկ ստորաբաժանումը օպերացիա է իրականացրել ԻՊ զինյալների որջի դեմ», - գրել է նա Twitter- ում:
Նրա խոսքով, «այս վճռական եւ հաջող գործողության» արդյունքում ԻՊ կազմակերպության կենտրոնն ամբողջությամբ ավերվել է, իսկ շարժման բոլոր անդամները, ովքեր այնտեղ էին, վերացվել են: