Սերժ Սարգսյանի օրոք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին «Ղազանչի» չէր, Շուշին Շուշա չէր. «Պատիվ ունեմ»
Մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր և մեր հայրենիքն էր՝ մեր զինվորներիի պաշտպանության տակ: Մեր իշխանության օրոք մարդիկ Սյունիքով անվտանգ երթևեկում էին, Ալիևն էլ բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում, դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
«Երկրի ղեկավարը, պառլամենտի, գործադիր իշխանության ղեկավարն անարգել այցելում էին Արցախ, այլ ոչ թե վախենում էին ինչ-որ մեկից, որ հանկարծ ինչ-որ մեկը չջղայնանա, որ մենք Արցախի տոնին Արցախում ենք: Եվ հղում կատարելով, որ ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանի մեջբերումն արեց՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ», ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր գործընկեր պատգամավորներն ասում են՝ իսկ ո՞վ ասեց, որ Շուշին ու Հադրութը պիտի հետ բերենք, իսկ ո՞վ ասեց, որ ՄԱԿ-ում պիտի խոսենք Շուշիի ու Հադրութի օկուպացիայի մասին: Այնպես որ, բոլոր այն մարդիկ, ովքեր այն ժամանակ գոռում-գոչում էին Աղդամի մասին, այսօր զգալիորեն ավելի լուռ են՝ իրապես մեր հայրենքի մասին խոսելիս: Մեկ էլ, որ սիրում եք մեր օրենքները մեջբերել, մենք ժամանակին օրենքներ ենք ըդնունել, որ ՀՀ վարչապետն ընդունում է որոշումներ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և որոշ դեպքերում պարզապես ոչ ադեկվատ դրսևորումներ չի ունենում: Էդ օրենքներն էլ պահպանեք»,- հեգնեց Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում