«Բարսելոնան» Ռոնալդ Կումանի հիմնական փոխարինող դիտարկում է միայն Չավիին
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի շուրջ խոսակցությունները շարունակվում են։
Ինչպես նշում է Goal.com-ը, իսպանական ակումբի ղեկավարները Ռոնալդ Կումանին փոխարինողի հիմնական թեկնածու դիտարկում են Չավիին։
Չավիից զատ կան այլ թեկնածուների անուններ ևս, սակայն Լապորտան ամենայն հավանականությամբ թիմի ղեկը կվստահի կատալոնական թիմի նախկին ֆուտբոլիստին։