Կավանին հունվարին կարող է տեղափոխվել «Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին հունվարին կարող է տեղափոխվել «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Կավանիի կարծիքով՝ «Յունայթեդ»-ում իր դերը նվազել է այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուի գալուց հետո: Վետերանը կարող է պատրաստ լինել հեռանալ «Օլդ Թրաֆորդից», եթե նրա խաղաժամանակը չավելանա:
Ընդգծենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մի շարք այլ ակումբներ։