«Մանչեսթեր Յունայթեդ»-ում դեռ չգիտեն Պոլ Պոգբայի ծրագրերի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կիսապշտպան Պոլ Պոգբայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ անորոշ։
Ակումբում ցանկանում են մինչև ձմեռային դադարը իմանալ, թե Պոգբան ինչ ծրագրեր ունի թիմում։
Ըստ վերջին լուրերի Պոգբան հակված է ակումբից հեռանալուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ը, «ՊՍԺ»-ն և «Յուվենտուս»-ը։