Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են «Eternity-2021» հրամանատարաշտաբային զորավարժությունները` Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսական և գործնական մասերից բաղկացած զորավարժությունների ընթացքում երեք երկրների զինվորականները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները:
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը: