«Միլան»-ը պատրաստ է ձմռանը վաճառել Ֆրանկ Կեսսիեին
Ֆրանկ Կեսիեն մոտ է «Միլան»-ը լքելուն։ Ակումբը չի պատրաստվում փոխել պայմանագրային այն առաջարկը, որ կատարել էր և մոտ ապագայում ցանկանում է ֆուտբոլիստից լսել իր վերջնական պատասխանը: «La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ «ռոսոներիները» չեն պատրաստվում կրկնել Դոննարումմայի և Չալհանօղլուի պատմությունը:
Ակումբը մտադիր է վաճառել ֆուտբոլիստին հունվարին, եթե նա մոտ օրերս չերկարաձգի պայմանագիրը: Երբ խոսքը վերաբերում է Կեսիեին փոխարինելուն, Մալդինին և Մասարան նոր կիսապաշտպան գնելու կարիք չունեն:
Ակումբն արդեն ունի Բակայոկոյին, և «կարմիր սևերի» ղեկավարները մտադիր են համաձայնության գալ «Բորդոյի» հետ Ադլիի վարձակալությունը երկարաձգելու հարցում։ Կեսսիի տրանսֆերը գնահատվում է 40-50 միլիոն եվրո։