Սաակաշվիլին բանտից նամակ է գրել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից մեկ այլ նամակ է գրել, որում նշում է անցած ՏԻՄ ընտրությունների լավ արդյունքները և կոչ է անում իր զինակիցներին պայքարել երկրորդ փուլում:
Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Որոշ քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ:
Երկրորդ փուլում կմրցեն իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Ազգային շարժման» թեկնածուները, որը հիմնել էր Սաակաշվիլին: Նամակում Սաակաշվիլին ընդգծել է, որ Ազգային շարժումն առջևում է: