Ճապոնիայի խորհրդարանը ընտրեց նոր վարչապետ
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետ ընտրեց Ճապոնիայի իշխող լիբերալ -դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆումիո Կիշիդային, ով նախկինում զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Վարչապետն ընտրվում է կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներից ձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր քաղաքական շարժում առաջադրում է իր թեկնածուին, որպես կանոն, նրանք են իրենց առաջնորդները:
Քանի որ իշխող կուսակցությունը ունի մանդատների կեսից ավելին, Կիշիդայի ընտրությունները կանխատեսելի էին: Նա Ճապոնիայի 100-րդ վարչապետն է: