Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ ԱբրահամյանԳագիկ Ծառուկյանին ներկայացրել են ՔԿ վարչություն. ուղիղԱՄՆ-ի կողմից Իրանի Ահվազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել. կան վիրավորներՈստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրшմիջոցներԱդրբեջանը շարունակում է արագ տեմպերով բնակեցնել օկուպացված ԱրցախըԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է․ Սուրեն Սուրենյանց
Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել․ Թևանյան
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԴավիթ Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը․ Գոհար ՄելոյանԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Հասարակություն

Գերի ընկած տղային մորն են վերադարձրել խոշտանգված և գլխատված...

Զգուշացում․ հոդվածում դաժան նկարագրություններ կան

Գերի ընկած որդու գլխատված դին ստանալուց հետո Լուսինե Դարբինյանի համար կյանքի գույները խամրել են: Զոհված հերոսի` Գագիկի մոր հետ զրուցել է Hetq.am-ի թղթակից Երանուհի Սողոյանը։

Տան միակ զավակն էր Գագիկը, որ սեպտեմբերի 14-ին կդառնար 20 տարեկան, սակայն արցախյան պատերազմն ընդհատեց նրա կենսագրությունը:

«Գագիկը 6 տարեկանից մեծացել է Ռուսաստանում: Սկզբում տատիկ-պապիկի մոտ էր մնում, մինչեւ որ ես էլ կարողացա տեղափոխվել: Մենք իրեն հայրենասեր ենք մեծացրել: Ինքը հայերեն գրել-կարդալ չգիտեր, բայց շատ լավ խոսում էր: Լիքը հայ ընկերներ ուներ Գյումրիում: Շատ ընկերասեր երեխա էր՝ հասնող, օգնող, հոգատար,- ասում է Լուսինե Դարբինյանը: - Գագիկս տղայի՝ հարց լուծող տեսակն էր, ռուսներն ասում էին՝ шустрый малый, ու էնտեղի իր ռուս ընկերներն էլ էին իրեն շատ սիրում: Ես ամուսնալուծվել եմ, երբ Գագիկը մեկ տարեկան երեք ամսական էր: Տանջանքով, չարչարանքով եմ մեծացրել, ու հիմա չկա»:

19-ամյա Գագիկ Մկրտչյանը պետք է զորակոչվեր 2019թ.-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել գալ հայրենիք: Մայրը պատմում է, որ տղայի մեկնումը 2020թ.-ի օգոստոսին եղել է շատ հապճեպ: Գագիկը միանգամից որոշել է, որ պիտի գնա պարտքը տալու հայրենիքին: Ռոստովից թռիչքը օգոստոսի 14-ին է եղել:

Համավարակով պայմանավորված՝ բավական դժվարությամբ են կարողացել ինքնաթիռի տոմս գտնել: Տղան արգելել է մորն իր հետ գալ Հայաստան:

Գյումրու զինկոմիսարիատում սկզբում հրաժարվել են զորակոչել Գագիկին՝ ասելով, որ ուշացել է, թող գնա ու ներկայանա հաջորդին: Գագիկը բողոքարկել է որոշումը, հայտարարել, որ առանց այդ էլ ուշացրել է ծառայության մեկնումն ու պահանջել, որ հարցն անհապաղ լուծեն:

Գագիկը զորակոչվել է օգոստոսի 24-ին: Ծառայության վայրն, ըստ վիճակահանության, Ջրականն (Ջաբրայիլ) էր:

«Եթե չգնար, չէր զոհվի,- մայրը հոգոց է հանում,- վիրուսի հետ կապված, դրսից եկողները պիտի կորոնավիրուսի թեստ հանձնեին, էնտեղ 14 օր մեկուսանալու պահանջ կար, բայց Գագիկս գնացել, սաղ արագի մեջ արել էր, վճարովի թեստը հանձնել էր, զինկոմում էլ ասել էր՝ ես ոչ մի բժշկական խնդիր չունեմ, չէր թողել, որ բժշկական կոմիսիան խորությամբ բուժզննում անի, պնդել էր, որ իրեն շուտ տանեն բանակ: Գագիկս առաջին-երկրորդ կարգի հարթաթաթություն ուներ, բացի դրանից՝ Ռուսաստանում կռվի մեջ էր ընկել, աջ ձեռքը դաստակից կոտրվել էր, կպցրել էին՝ ծուռ էր կպել, երկրորդ անգամ էին ջարդել-կպցրել, ու տղայիս աջ ձեռքի բութ մատն ու ցուցամատը 70 տոկոս շարժունակությունը կորցրել էին: Եթե թողներ, որ իրեն նորմալ բժշկական հետազոտության ենթարկեին, հաստատ չէին զորակոչի»:

Զորակոչից հետո Գագիկը կարանտինային 14 օրը եղել է Ստեփանակերտում, օգոստոսի վերջին անցել է ծառայության: Զորամասում տղայի մոտ ստամոքսի ցավեր են սկսվել՝ տեղափոխել են հիվանդանոց, որտեղից նրան դուրս են գրել սեպտեմբերի 21-ին՝ ասելով, որ եթե կրկնվի, կուղարկեն Երեւան: Կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, արդեն պատերազմ էր Արցախում:

«Էն ժամանակ չէի հասկանում, թե ինչու էր Գագիկս էդպես շտապում: Բայց հետո, ամիսներ անց, իմացանք, որ մեկնելուց առաջ՝ օգոստոսի 12-ին, ռուս ընկերը վոթսափով գրել էր, թե ինչու է Գագիկն էդքան շտապում Հայաստան գնալ: Գագիկն էլ պատասխանել էր, թե Արցախում ծառայող ընկերներից իմացել է, որ հնարավոր է պատերազմ սկսվի, ու ինքը գնում է ընկերների կողքին լինելու,-պատմում է Լուսինեն,- իր գյումրեցի ընկերներից Սամվել Հովակիմյանն էլ է զոհվել էս պատերազմում՝ կամավոր էր գնացել: Սամվելը մի քանի տարի մեծ էր Գագիկից, բայց իրենք շատ մտերիմ էին: Ու հիմա՝ ամիսներ անց, ռուս ընկերոջ հետ եղած խոսակցությունն իմանալուց հետո եմ հասկանում, թե ինչի էր ինքն ուզում հենց օգոստոսի զորակոչով գնար բանակ»:

 

 

Գագիկը բարձրահասակ էր՝ 1,85 մ հասակ ուներ, զբաղվում էր բռնցքամարտով, մասնակցում «Մարտեր առանց կանոնների» մենամարտերին: Դաջվածքների մասնագետ էր: Մայրը տղային նկարագրում է որպես նպատակասլաց, անվախ, որոշումներ կայացնող, համառ եւ արդարության համար պայքարողի: Ասում է, որ պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում: Գագիկը խոսել է մոր հետ սեպտեմբերի 28-ին, հայտնել, որ առաջնագծում է: Լուսինեն հարցրել է, թե ինչ զենքով են կռվում, տղան կատակել է՝ у меня игрушка автомат: Հետո զանգել է հոկտեմբերի 2-ին ու հայտնել, որ զենքը փոխել են:

«Ասեց՝ я на черном стреле, հարցրի, թե դա ինչ է, բացատրեց, որ սնայպեր են տվել ու իր հետ մի աղջիկ էլ կա սնայպերիստ: Հաջորդ զանգը ստացել եմ հոկտեմբերի 7-ին: Հիշու՞մ եք, որ լուրեր տարածվեցին, թե ինչ-որ մարդիկ գնացել են Ջաբրայիլի դիրքապահներին ասել են՝ թողեք, փախեք, Նիկոլը հողերը ծախել է, ձեզ էլ ուղարկել են մսաղաց: էդ իրենց են ասել, բայց իրենք չեն փախել, 19 հոգով են եղել: Ովքեր, որ ասել են դա, երեխեքին հրաման են տվել զենքերը հանձնել, հետո տարել իրանց անտառ, կորցրել են. դա եղել է հոկտեմբերի 5-ի իրիկունը»,- Լուսինեն ասում է, որ այս մասին իմացել է արդեն հոկտեմբերի 7-ին, երբ հնարավոր է եղել խոսել տղայի հետ:

«Իրենց գտել էին ռազմական ոստիկանության միջոցով, քանի որ Գագիկս զանգել էր այդ համակարգում մեր ծանոթին, վերջինս էլ զանգեց ինձ, էդպես եմ իմացել, որ տղաս ու իր ընկերները կորած են Ջաբրայիլի անտառներում: Հետո Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն էին զանգել, հետո Հադրութ, էդպես գնացել, իրանց գտել էին, բայց տարել, ծեծել էին: Գագիկս, որ զանգեց, ասեց՝ у меня большая шишка на голове, но я на них не обижаюсь, самое главное-мы спасены: Հետո էդ փրկվածներով լուսանկարվել էին,- Լուսինեն ցույց է տալիս խմբակային լուսանկարը, որտեղ բոլորը երջանիկ ժպտում են,-դրանից հետո էրեխեքին տարել էին Հադրութ: Եթե կհիշեք, հոկտեմբերի 10-ին հրադադար էին հայտարարել, բայց թշնամին անմիջապես խախտեց: Էդ ժամանակ թուրք վարձկանները լցվել էին Հադրութի զորամաս, էրեխեքը չգիտեմ ինչ հրաշքով էին փրկվել, որովհետեւ զորամասը տրաքցրել էին թուրքերը: Մենք ծնողներով գտել էինք հրամանատարին ու հարցնում էինք՝ ու՞ր են մեր էրեխեքը, ինքը, գժված, գլուխը պատերին խփելով, ասում էր՝ ինձնից երեխա չուզեք, աչքիս առաջ սաղ օդ են ելել, տրաքցրել են»:

Լուրը, որ Գագիկն ու ընկերները զոհվել են զորամասում, հերքվել է տղայից ստացած զանգով: Տղան մորը հայտնել է, որ ընկերներով պատսպարված են եկեղեցու նկուղում, զենք ունեն, սակայն իրենց հետ կան ծանր վիրավորներ, եւ չգիտեն ինչպես դուրս գան տարածքից, որն արդեն թշնամու վերահսկողության տակ է: Դա եղել է Գագիկից ստացած վերջին հեռախոսազանգը:

«Ում ասես փորձեցինք գտնել, ոչ մեկ հանձն չառավ, որ գնան էրեխեքին փրկելու: Էդ օրը երեկոյան մենք կապվեցինք ոմն քաղաքապետի հետ՝ Արմեն կարծեմ, ինքը ներկայացավ որպես Հադրութի քաղաքապետ, բայց հետո ծնողներով պարզեցինք, որ ջրմուղկոյուղու պետն է եղել: Ինքն ասեց, թե երեխեքի համարը տվեք, զանգեմ, տեսնեմ որտեղ են, փորձեմ ես իմ ջոկատով գտնել: Տվեցինք հեռախոսահամարը, ինքը կապնվել էր էրեխեքի հետ ու իր ասելով՝ ուղղորդել էր նրանց ինչ-որ ձոր: Մեզ հավատացրեց, որ ամեն ինչ նորմալ է,- Լուսինեն հոգոց է հանում՝ փորձելով որքան հնարավոր է ճշգրիտ հիշել անցած ամիսների դեպքերն ու ժամանակագրությունը:- Հոկտեմբերի 21-ին գտանք աֆիցերներից մեկին, անունը Արմեն էր, մականունը՝ Չղջիկ: Տղայիցս երկար ժամանակ լուր չկար, զանգեցի էդ Արմենին, ասեցի Գագիկի մայրն եմ, ասեց հա, մորքուր ջան, գիտեմ, ոնց չգիտեմ, ինքը մեզ հետ է, ասեց՝ ես հիմա գնամ, Գագիկը դիրքերում է, ժամը 6-ին պետք է իջնի, կխոստանամ, որ քեզի կզանգե, ու էդ ժամը վեցը մինչեւ հիմա չի եկել: Հետո Արմենն անհասանելի դարձավ»:

Որոնումների ընթացքում Լուսինեն ու հարազատները փորձել են հանդիպել Գագիկին ճանաչող վիրավոր ծառայակիցներին: Վերջիններս պնդել են, որ Գագիկը ողջ է, անգամ վիրավոր չէ, սակայն չգիտեն, թե կոնկրետ որտեղ է նա: Լուսինեն ասում է, որ այդ կարճ ժամանակամիջոցում շատերն են հասցրել նրան ճանաչել, ու բոլորը խոսելիս նշում էին՝ Ռուսաստանից եկած դաջվածքներով տղան:

«Գագիկս դաջվածքների սիրահար էր, իր մարմնին շատ հետաքրքիր, չկրկնվող դաջվածքներ կային: Կրծքավանդակի մասում մեծ դաջվածք ուներ՝ հայերեն գրած էր «Միայն Աստված է ինձ դատում»: Հետագայում, երբ տղայիս խոշտանգված դին ինձ հասավ, մարմնի վրա դանակի հարվածներ կային, ու հատկապես խոցել էին Աստված բառը»:

Որոնումներն անարդյունք էին, եւ Գագիկ Մկրտչյանի անունը հայտնվում է անհետ կորածների ցուցակում: Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Լուսինեն համացանցում տեսնում է տղայի նկարը: Անծանոթ օգտատերը, որը տարածել էր այն, գրել էր, թե գերեվարվածների նոր տեսանյութ է հայտնվել, սակայն այն չի դնում, քանի որ բռնության տեսարաններ կան, առաջարկել է մարդկանց, ովքեր ճանաչում են լուսանկարի տղային գրեն իրեն, ինքը կուղարկի տեսանյութը: Լուսինեն կապ է հաստատում օգտատիրոջ հետ, ուղարկում տղայից եւս մի քանի լուսանկար եւ ստանում տեսանյութը, որով ապացուցվում էր, որ Գագիկը գերի է ընկել: Բացի Գագիկից, տեսանյութում եւս մեկ գերեվարված է եղել քաղաքացիական հագուստով:

«Իրեն բռնել էին ոչ թե ազերները, այլ թուրք վարձկանները,- ասում է Լուսինեն,-դաժանաբար ծեծում էին, բայց ինքը մինչեւ վերջ ասում էր, որ Ղարաբաղը конкретно Армения и точка: Նույնիսկ քացով բերանին են խփում ու հարցնում են՝ լա՞վ է, որ չես ասում մեր ուզածը, Գագիկը նորից հայերեն կրկնում է, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ,- Լուսինեն չի առաջարկում, իմ համարձակությունն էլ չի հերիքում նայելու տեսանյութը:- Մենք իրավաբաններ Արտակ Զեյնալյանի, Սիրանույշ Սահակյանի, Կարմիր խաչի միջոցով դիմել ենք միջազգային կառույցներին, բոլորը հաստատեցին, որ գերեվարվածը 100 տոկոսով Գագիկն է:

Բաքվից ստացած տեղեկությունով՝ Գագիկը գերեվարվել է դեկտեմբերի 6-ին, Հադրութի Տյաք գյուղից: Դեկտեմբերի 3-ին տեսել էինք լուրերով, որ Հադրութի գյուղերից մեկում կրակոցներ են լսվել, զինվորներ կան ողջ մնացած, որ պայքարում են իրենց կյանքի համար, բանից պարզվեց, որ Գագիկենք են եղել, բայց ոչ մեկ չգնաց էդ երեխեքին փրկելու: Ստացվում է, որ երեխեքը գերեվարվել են զենք չունենալու եւ անտերության պատճառով»:

2020թ.-ի դեկտեմբերից մինչեւ 2021թ.-ի ապրիլ ամիսը Լուսինեին չի հաջողվում տղայի ողջ լինելու որեւէ ապացույց ստանալ: Տղայի անհետանալուց վեց ամիս անց մայրը ստանում է նրա խոշտանգված դին:

«Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետեւից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս դին Մխիթար Հերացիում: Մեզ զանգեցին ասին, որ ԴՆԹ համընկնում կա»:

Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը: Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել, թեւի կաշին՝ քերթած, կրծքավանդակին՝ դանակի բազմաթիվ հետքեր, ոտքին՝ հրազենային երկու վերք, կողերը՝ լիովին ջարդված, մարմնի վրա այրվածքի հետքեր են եղել: Գագիկը եղել է գլխատված: Լուսինեն դիահերձող բժշկին հարցրել է, արդյո՞ք տղայի ներքին օրգանները տեղում են եւ ստացել բացասական պատասխան:

«Չգիտես ինչու պատճառաբանեց, թե դին վառված է, դրա համար չկա, բայց դին էդ աստիճան վառված չէր, որ ոչ մի ներքին օրգան չլիներ, կրակը հո ներքին օրգանների վրա չէր ազդել միայն, եթե այդպես լիներ, ապա ինձ ոչ թե մարմինը կտային, այլ մի բուռ մոխիր,- ասում է Լուսինեն:- Մինչեւ հիմա էլ մեզ անհայտ է, թե Գագիկին երբ են սպանել. տեղում նկարահանել ու անմիջապես էլ խոշտանգել, սպանել են, թե Բաքու տեղափոխելուց հետո են սպանել:

Ես բժշկուհուց հարցրի, թե մահը մոտավոր երբ է վրա հասել, քանի որ դիակը նոր էր սկսել թարմությունը կորցնել: Ասեց՝ դե քանի որ գլուխը չկա, չենք կարող ասել, հնարավոր է էն ժամանակ, երբ վերջին անգամ զանգել է: Երբ ես հանեցի տեսանյութը ցույց տվեցի ու ասի, որ տղաս գերի է ընկել դեկտեմբերին, իրենք էլ էպիկրիզն ինձ չտվեցին՝ ասելով, թե սա քրեական գործ է: Հիմա քրեական գործ կա հարուցված բոլոր ուղղություններով, թե ինչու են ժամկետանց զինծառայողին սպանել գերության մեջ, եւ ու՞ր է գլուխը»:

 

Նյութն աամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։