Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը «Opel Vectra»-ով մխրճվել է բեռնատարի հետնամասին. կա վիրավոր
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 22։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Մաղաքյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան 73 հասցեի դիմաց բախվել է կայանված «ԳԱԶ 3502» մակնիշի բեռնատար ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Կ. Մաղաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն