Գուտին չի հերքել, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան»
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին խոստովանել է, որ դեմ չէ «Բարսելոնայում» մարզիչ աշխատելուն:
«Ինչո՞ւ ոչ։ Ցանկանում եմ մարզել եւ մարդկանց ցույց տալ, որ բացի խաղացող լինելուց, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է որպես մարզիչ լինլու համար», - ասել է Գուտին:
Գուտիի վերջին աշխատանքը եղել է Սեգունդայից Ալմերիան, մինչ այդ նա աշխատել է «Ռեալի» համակարգում որպես մարզիչ և եղել է «Բեշիկթաշում» մարզչի օգնական: 2020 թվականի ամռանից Գուտին մնացել է առանց ակումբի: