ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 700 հազարի
ԱՄՆ-ում «COVID-19»-ից մահացածների թիվը գերազանցել է 700,000-ը։ Այս մասին հայտնել է Ջոնս Հոփկինսի համալսարանը:
Գիտական հաստատությունն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 43,6 միլիոն դեպք, մահացել է 700,258 հիվանդ: