Երկրաշարժ՝ Խաղաղ օվկիանոսում
5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Տոնգայի թագավորության մոտակայքում։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է այսօր ուշ գիշերին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նիուաս շրջանի վարչական կենտրոն Հիհիֆո գյուղից 139 կիլոմետր հեռավորության վրա:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: