Սաակաշվիլին Վրաստան էր վերադարձել հեղաշրջում իրականացնելու համար
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկիր է եկել հեղաշրջում իրականացնելու համար, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Ուրբաթ օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է երկրի նախկին ղեկավարի ձերբակալության մասին: Միևնույն ժամանակ, համացանցում է հայտնվել Միխայիլ Սաակաշվիլիի տեսաուղերձը իր համակիրներին։
Նա բացատրել է, որ երկիր է վերադարձել «ժողովրդին օգնելու համար», և կոչ է արել իր հայրենակիցներին «ոչ մի բանից չվախենալ» և գնալ ընտրությունների: