Այսուհետ Հայաստանում ու աշխարհում ինչքան արժանապատիվ և առաքինի հայեր կան` նրանց հարսանիքները քոնն են, Հայկս. «Ռիժիկի» մոր գրառումը
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկ Սահակյանի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.
«Հադրութ 1.10.2020
Չգիտեմ անիծյալ, թե օրհնված օր, ամիս, տարի, անմահության, հավերժության, սրբադասման տարի, իմ ու ընտանիքիս համար օրհնված լինելու տարի, որ տեսել ենք Սրբադասվելդ ՀԱՅԿՍ, որ հոգիդ փրկված է ՁԱԳՍ։ Ուրեմն ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԿՍ: ՔՈ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ, ԻՐԱԿԱՆ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻԴ ՄԵԿ ՏԱՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲԱԼԵԵԵԵԵԵՍ... ՌԻԺՍ...
Այսուհետ Հայաստանում ու աշխարհում ինչքան արժանապատիվ և առաքինի հայեր կան` նրանց հարսանիքները ՔՈՆՆ ԵՆ, ՀԱՅԿՍ.
Ինչքան արժանապատիվ, առաքինի հայորդիներ ծնվեն` էդ ձագուկները ՔՈ ձագերն են ՀԱ՛ՅԿՍ...
Իմ ՀԱՎԵՐԺ ՏՂԱ ՀԱՅԿՍ...Շնորհակալ եմ ՔԵԶ ԲԱԼԵՍ...
Երանի արժանի լինեմ ՔԵԶ գրկել ՀԱՅԿՍ»: