«Տոտենհեմ»-ն ամռանը կարող է իր թիմ հրավիրել Լորենցո Ինսինյեին
Անգլիական «Տոտենհեմ»-ը հետևում է Լորենցո Ինսինյեի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբը ցանկանում է արդեն իսկ ձմռանը բանակցություններ սկսել իտալացու հետ։ Ինսինյեն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ։
Ընդգծենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։