Լուիս Էնրիկեն նշել է, որ չի վերադառնա «Բարսելոնա»
Կատալոնական «Բարսելոնա» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ չի վերադառնա ակումբ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ կատալոնական ակումբը դիտարկում է նաև այս տարբերակը, սակայն լրագրողների հարցերին ի պատասխան Էնրիկեն նշել է․ «Չեմ կարծում, որ Ժոան Լապորտան նույնիսկ իմ հեռախոսահամարն ունի: Ես չեմ հեռանում Իսպանիայի հավաքականից: Ես այստեղ պայմանագիր ունեմ, որքան էլ որ նրանք ինձ են ցանկանում։ Ես կհարգեմ դա»:
Հավելենք, որ ըստ որոշ տեղեկությունների կատալոնական թիմը դիտարկում է առաջիկայում հեռացնել Ռոնալդ Կումանին։