«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Ֆատիին
Կատալոնական «Բարսելոնա»-ն նոր պայմանագիր է առաջարկել թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Անսու Ֆատիին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ Ֆատին առաջիկայում կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Ֆուտբոլիստին առաջարկված պայմանագրի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։