Ազգությամբ հայ 24 անձի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել․ Ադրբեջանի Գլխավոր դատախազ
Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ ազգությամբ հայ 24 անձի նկատմամբ պաշտոնական Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել։
Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ 24 անձինք «մեղադրվում են 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ Նա նշել է, որ «44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների դեմ իրականացված հանցագործությունների հետ կապված հարուցվել է 78 քրեական գործ»։