Ռոնալդուն մանրամասնել է, թե ինչու է որոշել վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչու է վերադարձել այն ակումբը, որտեղ հանդես էր գալիս 2003-2009 թվականներին:
«Ես վերադարձա, քանի որ իսկապես կարոտել էի «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս ակումբում ես պատմություն գրեցի: Հիմա նորից եմ ուզում դա անել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ոչ միայն իմ անունից, այլև ամբողջ թիմի անունից: Ձեր աջակցությունը շատ կարևոր դեր կխաղա, հատկապես այս մրցաշրջանում: Սա պատմության շարունակություն է, այո՛»,-ասել է Ռոնալդուն: