Կինգսլի Կոմանը ամռանը կարող է հեռանալ «Բավարիայից»
Կիսապաշտպան Կինգսլի Կոմանը կարող է լքել Մյունխենի «Բավարիան»: Ֆրանսիացին ցանկանում է, որ ակումբն իրեն ավելի փարձր աշխատավարձ վճարի:
Նա կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ միայն աշխատավարձի բարձրացման դեպքում:Հստակ չէ, որ մյունխենյան ակումբը կկատարի 25-ամյա կիսապաշտպանի պահանջները: Հավանաբար, «Բավարիան» կփորձի վաճառել Կոմանին հաջորդ ամառ, քանի որ սա վերջին հնարավորությունը կլինի նրա համար գոնե որոշակի գումար ստանալու, գրում է Bild- ը:
Չի բացառվում, որ Կոմանը կարող է և մնալ թիմում։ Կոմանի և Բավարիայի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը: