Հայտնի է Սաակաշվիլիի գտնվելու իրական վայրը
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, որը պնդում է, որ գտնվում է Բաթումում, չի լքել Ուկրաինայի տարածքը և վերջին չորս օրերին գտնվում է ուկրաինական Տրուսկավեց քաղաքում: Այս մասի հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
«Սաակաշվիլին Ամստերդամից մեկնել է Ուկրաինա սեպտեմբերի 24-ին, որից հետո չի լքել Ուկրաինայի տարածքը: Մեր տեղեկություններով, նա վերջին չորս օրերին գտնվում է ուկրաինական Տրուսկավեց քաղաքում»,-ասել է հեռուստաընկերությունը: