Նիկոլը միշտ ինչ-որ բանով հասարակության ուշադրությունը շեղում է, երբ գաղտագողի իրականացնելու ծրագիր է ունենում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Ինչո՞ւ 3 տարվա ընթացքում հիմա քրեական գործը հարուցվեց՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանի նկատմամբ։ Այս հարցադրմամբ հանդես եկավ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասուլիսի ժամանակ։ Նա նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ ինչ-որ բանով հասարակության ուշադրությունը շեղում է, երբ ունենում է գաղտագողի իրականացնելու ծրագիր։
Պետրոսյանի դիտարկմամբ, նման տեսարաններով իշխանությունները կերակրում են ժողովրդին։
«Ձեբակալում՝ բաց են թողնում և դրանով արդարադատության համակարգը դարձնում է ծաղրի առարկա»,- ասաց նախկին պատգամավորը և դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ նման շոուների ֆոնին նա վերջերս քիչ է խոսում Հայաստանի դեմոգրաֆիական խայտառակ իրավիճակի մասին էլ խոսել:
Մանրամսները՝ տեսանյութում