Յոահիմ Լյովը կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտան շարունակում է փնտրտուքները նոր գլխավոր մարզչի հարցում։
Ինչպես նշում են իսպանական մի շարք սպորտային պարբերականներ, Լապորտան դիտարկում է նաև Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի թեկնածությունը։
Նշվում է, որ Կումանի հեռացման դեպքում Լյովի նշանակումը կլինի ամենահավանականը։ Ընդգծենք, որ քննարկվում է նաև Չավիի, Թիերի Անրիի, Անտոնիո Կոնտեի և այլ մարզիչների անուններ։