Հրապարակվել է ՌԴ-ում ԻՊ-ի հրահանգով ահաբեկչություն նախապատրաստող տղամարդու ձերբակալման տեսանյութը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հրապարակել է տեսանյութ Կարաչաևո-Չերկեսիայի բնակչի՝ հատուկ օպերացիայով ձերբակալության կադրերը, որը պատրաստում էր ահաբեկչություն իրականացնել:
2001 թվականին ծնված երիտասարդը խոստովանել է, որ հարձակումներ էր պատրաստում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Նրա մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու մասեր և գործիքներ:
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ահաբեկչությունը նախատեսվում է իրականացնել «Իսլամական պետություն» ահակեբչական խմբավորման հրահանգով: