ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի պարեկային նավեր
ԱՄՆ -ն Ուկրաինային կտրամադրի շուրջ 85 մլն դոլար արժողությամբ վեց պարեկային նավ, հայտնում է Պենտագոնը:
Ըստ զեկույցի, ակնկալվում է, որ Մարկ VI նավերի փոխադրումը կավարտվի 2025 թվականին: Պայմանագրի գումարը 84,25 մլն դոլար է, նշում է Պենտագոնը: 2020 թվականի ամռանը ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն տվեց մինչև 16 ժամանակակից պարեկային նավերի և հարակից սարքավորումների վաճառքն Ուկրաինային:
Այս մասին գրել էր ԱՄՆ -ի ռազմական համագործակցության վարչության հայտարարության մեջ: Պայմանագիրը կազմել էր 600 միլիոն դոլար: