Իրանում գրանցվել է 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում:Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է գիշերը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեհր քաղաքից 95 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որտեղ գտնվում է համանուն ատոմակայանը: Ցնցումների էպիկենտրոնը գրանցվել 10 կիլոմետր խորության վրա է:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: