Քննվում է Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։
Ըստ ԱԱԾ-ի՝ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կասկածվում են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2,2 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։