Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել Էդինսոն Կավանիին
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է գնելու Էդինսոն Կավանիի տրանսֆերը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ մադրիդյան թիմը ցանկանում է ուրուգվայցուն հրավիրելով ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Կավանին ևս հակված է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ ավելի քիչ խաղաժամանակ է ստանում Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից հետո։
Նշվում է նաև, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական մի շարք այլ ակումբներ։